Մինչև 40 % գումարի վերադարձ Հայաստանում ֆիլմ նկարահանելու դեպքում.
Հայաստանյան ֆիլմարտադրության ոլորտում ներդրվում է միանգամայն նոր համակարգ, ըստ որի՝ ֆիլմարտադրողները 10-ից մինչև 40 տոկոս գումարի վերադարձ կստանան (cashback) Հայաստանում ֆիլմ նկարահանելու դեպքում:
Օրենքի ընդունումից հետո՝ 6-ամսյա ժամկետում, կառավարությունը կհրապարակի այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնցից օգտվելու դեպքում ֆիլմարտադրողը կստանա գումարի վերադարձ:
Ինչպես նաև, կառավարության կողմից սահմանվող պայմանների համաձայն, ֆիլմարտադրողը՝ իր ֆիլմում Հայաստանի հետ նույնականացվող տեսարաններ ցուցադրելու դեպքում կստանա լրացուցիչ գումարի վերադարձ:
Այս փոփոխությունով ակնկալվում է առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ֆիլմարտադրության ոլորտում էական առաջընթացի արձանագրում:
Օրենքի՝ փաստացի առաջին կիրառումը նախատեսվում է աշխարհահռչակ ռեժիսորի Հայաստան այցի ժամանակ՝ հուշագրի ստորագրումից հետո, ով նախատեսում է նկարահանել 2 լիամետրաժ ֆիլմ և մեկ սերիալ Netflix -ի համար: