Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագհ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2025թ. մոտ 4 անգամ կավելանա գիտնականների աշխատավարձային ֆոնդը 2021-ի համեմատ։ Ընդհանրապես, գիտությունն այն ոլորտներից է, որի զարգացման վրա ոչինչ չենք խնայում։ Սա զուտ խոսքեր չեն, այլ արձանագրված նպատակ ու գործողությունների ծրագիր։ Ուզո՞ւմ եք համոզվել, մինչև հոկտեմբերի 6-ը 15:00-21:00 ժամանակ գտեք ու այցելեք Ազատության հրապարակ՝ Գիտուժի կազմակերպած Գիտության շաբաթի տպավորիչ ցուցահանդեսին։ Կառավարության և բիզնեսի ֆինանսավորմամբ անցկացվող այս միջոցառմանը կտեսնեք մեր գիտնականների և ինստիտուտների նվաճումներն ու ապագա ծրագրերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր ներկա եղանք ծրագրի պաշտոնական բացմանը, մեր ուղերձը հստակ է՝ չկա ու չի լինի հիմնավորված ծրագիր, որը կլինի մեր հնարավորության սահմանում ու չի ֆինանսավորվի:
Առավել հաճելի էր տաղավարներում տեսնել երիտասարդներին, որոնք մասնավորից վերադարձել էին հարազատ գիտական կազմակերպություններ և ստանում էին ամսական 500-600 հազար դրամ աշխատավարձ, նախկին 70-90 հազար դրամի փոխարեն: Աշխատավարձի շեշտակի ավելացումն իհարկե միակ պատճառը կամ բավարար պայմանը չէ, բայց այն միանշանակ կարևոր մոտիվացիաներից մեկն է։
Հ.Գ. 2021թ.-ից ի վեր կատարված փոփոխությունները՝
• Գիտնականների միջին աշխատավարձը 90,400 դրամից 2025թ. կհասնի 276,000 դրամի՝ 3 անգամ ավելացում։
• Առաջատար գիտնականների աշխատավարձերը 114,000 դրամի փոխարեն կկազմի 443,000 դրամ։
• Գլխավոր գիտնականներինը 138,000 դրամից 552,900 դրամ։
• Գիտական ծրագրերի ֆինանսավորումը 4 միլիարդից 2025թ. կհասնի 9 միլիարդ դրամի։
• Գիտնականների աշխատավարձային ֆոնդը 4 միլիարդից կհասնի մոտ 15 միլիարդի։
Շնորհակալ եմ գիտական համայնքին կառավարության այս աջակցությանը գիտությամբ արձագանքելու համար»: