Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիում կանցկացվի, որի շրջանակներում միջազգային փորձագետները կքննարկեն արհեստական բանականության ազդեցությունը դպրոցների, համալսարանների, ոչ ֆորմալ կրթության և EdTech-ի վրա:
Կքննարկվեն այնպիսի հիմնաքարային հարցեր, ինչպիսիք են`«Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն օգնել ուսուցանողներին», «Ինչպիսի՞ փոփոխությունների պիտի ենթարկվեն կրթական մեթոդաբանությունները», «Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստել գալիք սերունդներին` աշխատանքային անորոշ ապագայի» և այլն:
Ոլորտի լավագույն մասնագետները կվարեն դասընթացներ և վարպետության դասեր գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների և ռեսուրսների, ամենակարևոր նոր տեխնոլոգիաների և տենդենցների, ինչպես նաև կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:
Սիմպոզիումի ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վարպետության դասեր և կլոր-սեղաններ, որոնք նվիրված կլինեն 4 առանցքային թեմաների։
Բանախոսների ցանկը, այլ մանրամասներ և գրանցման հղումն՝ այստեղ: