Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Կառավարության նիստը ընդունեց որոշում, որով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո տեղական ինքնակառավարման մասին օրենքի 65-րդ հոդվածի համապատասխան՝ Փարաքար համայնքի ավագանու անդամների 1/3-րդը նախաձեռնել է Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով նիստ, որից հետո նոյեմբերի 29-ի գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածուներ չեն առաջադրվել, որին հետևել է ավագանու վաղաժամկետ լիազորությունները և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը. «Հիմա մենք լուծարում ենք ու որոշում ենք ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով, արդեն ԿՀԸ-ն տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքար համայնքում անցկացնելու է ավագանու արտահերթ ընտրություններ»:
Վարչապետն ընդգծեց , որ արդեն 2-րդ համայքնում ՔՊ կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, «որի արդյունքները մենք քննարկել ենք և գնահատում ենք շատ դրական: Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով այս համատեքստում իմ կարծիքով ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում և հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն կնշանակվի մարզպետի կողմից Փարաքարի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»: