«Հերթական անգամ ընդդիմությունը համատեղելով իր ջանքերը, արյունռուշտ կոչերը այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, որ կա ադրբեջանական զորքերի կուտակում սահմաններին՝ անում է նմանատիպ հայտարարություններ։ Այս ամենը այնքան է կրկնվել, որ էլ նույնիսկ ծիծաղելի էլ չի»։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի սկզբում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն հայտարարությանը, որ եթե հարկ լինի՝ արյամբ էլ կփոխեն Երեւանը։

«Հետո էլ այստեղից, պարոն Մամիջանյան, հայտարարեցիք, որ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ այդքան պաթոսով չարտահայտվել  եւ «Վայբեր»-ի SMS-ները կանչ չանվանել, որովհետեւ բոլորս էլ գիտենք այդ ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք եւ ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը անգամ գիտի աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Այնպես որ, պարոն Մամիջանյան, խնդրում ենք՝ այդ ձեր կանչերն ու SMS-ները պահեք միայն ու բացարձակապես սեփական ընթերցանության համար։ Այստեղ ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա եւ ոչ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա։ Ու եթե ձեզ թվում է, որ եթե ձեր քաղաքական թիմին ու դրա նախագահին հաջողվել է Մարտի 1-ին իշխանության գալ արյուն թափելով ու դա ձեզ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ շատ մեծ հիասթափություն է սպասվում. այս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբեր»-ով հետ ուղարկել», - հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

1269