
Ոստիկանությունը սեպտեմբերի 12-13-ը ՀՀ-ում բացահայտել է հանցագործության 53 դեպք՝ որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու՝ 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և դրամանենգության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։