
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղմասի (Չորրորդ գյուղ) առաջին փողոցի տներից մեկում ծեծված քաղաքացի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում հարձակման է ենթարկվել նույն տան բնակիչը՝ 60-ամյա Ա. Հ.-ն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մի քանի հոգով հարձակվել են տան վրա ու ծեծի ենթարկել «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդուն:
Ոմանք էլ նշել են, թե տեղի է ունեցել ավազակային հարձակում: Այդ ամենը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: