ԲԴԽ նախագահը ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ասյօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:
ԲԴԽ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության վերաբերյալ հացերին:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
15 Սեպտեմբեր, 2023 22:22
394
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը
30 Ապրիլ, 2025 19:33
ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
22 Ապրիլ, 2025 13:10
Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոնի է նշանակվել
21 Ապրիլ, 2025 17:37