Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվելու է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան» հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
18 Սեպտեմբեր, 2023 16:35
439
2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք. տեսանյութ
24 Դեկտեմբեր, 2024 22:29
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով
22 Հոկտեմբեր, 2024 02:11
Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91 հասցե երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է
18 Սեպտեմբեր, 2023 15:08