Կիրակի ավտոերթ է կազմակերպել կիպրահայ համայնքը՝ ի նպաստ Արցախի ժողովրդի մղած պայքարի։
Ավտոերթը մեկնարկել է Պաֆոս քաղաքից, անցել Լիմասոլով, ուղղություն վերցրել դեպի Նիկոսիա։
Միաժամանակ, Լառնակայի հայ համայնքի անդամները շրջել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա ճանապարհվել Նիկոսիա։ Երկու երթերի մասնակիցներն իրար են միացել ճանապարհին և միասին ուղևորվել մայրաքաղաք:
Ավտոերթի մասնակիցները կանգ են առել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև՝ հստակ պատգամ փոխանցելով, որ կիպրահայությունը և հայ ժողովուրդը պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:
Ավտոերթի մասնակիցները կանգ են առել նաև Իսրայելի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կառավարության դեմ, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: