Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Արարատի մարզի Ղուկասավան գյուղի էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից հայտնում են, որ պատճառը կայծակներն ու քամիներն են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ Սևանում կայծակի հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը։

«Այս պահին աշխատանքներ են տարվում և մոտ 1 ժամվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ղուկասավանում հաճախակի անջատումների պատճառը հոսանքի լարերի մեջ մտած ծառերի ճյուղերն են։ Այս պահին այնտեղ հոսանքն անջատել են, որպեսզի այդ ճյուղերը հանվեն և ապահովեն անխափան էլեկտրաէներգիա։ Գյուղի բնակիչներն էլ այս պահին հավաքված են և հետևում են տարվող աշխատանքներին»,- նշեց Սարջանյանը։

445