Հունվարից բնակարանների վարձատուները հարկերից խուսափելու դեպքում կտուգանվեն․ օրինագիծ
Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել:
Պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության, կամ պետական գրանցում չի ստացել այդ վարձակալության գործարքը, կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ,- այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ներակայացրել է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:
Թամազյանը նկատում է` վարձակալության շուկան բավականին ակտիվ է, ինչը նա պայմանավորեց օտարերկրյա քաղաքացիների ՀՀ-ում երկարաժամկետ բնակությամբ: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով, սակայն, առկա ցուցանիշներն այնքան էլ չեն վկայում, որ վարձատու ֆիզիկական անձինք հայտարարագրում են եկամուտները:
«Օր.` 2021թ.-ին տարեկան հայտարարագիր ներկայացրած վարձակալության գծով եկամուտ հայտարարագրած քաղաքացիների քանակը 4150 է, իսկ 2022.թ-ին գրեթե նույն քանակը՝ 4185, իսկ ինչպես հայտնի է՝ 2022թ.-ին բավականին մեծ վարձակալների տեմպ է եղել»,- նշել է Թամազյանը:
Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար պետք է տուգանք վճարել բնակարանների կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Սակայն խոսքը չի կարող լինել 500 հազար դրամից ավելի գումարի մասին։ Ընդ որում, կրկնակի խախտման դեպքում տուգանքը կարող է ավելանալ մինչեւ 10% (ոչ ավելի, քան 1 մլն դրամ)։
Համեմատաբար կարճատեւ քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
27 Սեպտեմբեր, 2023 18:12
3214
Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին. Արսեն Թորոսյան
01 Մայիս, 2026 10:57
Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները
23 Հունվար, 2026 10:16
Կառավարությունն առանձին գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտա սահմանեց
07 Նոյեմբեր, 2024 16:15
Երևանում հայտնաբերվել է գույքի հափշտակման մեղադրանքով հետախուզվող անձը․ տեսանյութ
09 Ապրիլ, 2026 20:07
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկա շաբաթվա էլեկտրոնային աճուրդների ցանկը
18 Հոկտեմբեր, 2025 17:18
22 բնակելի տարածքներ նվիրատվությամբ տրամադրվել են 59 անձի. Պետգույքի կառավարման կոմիտե
26 Սեպտեմբեր, 2025 12:16
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Արման Եղոյան
24 Հուլիս, 2025 21:56