ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:

Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնումը, բայց նշում է, որ նախապատմությունը տագնապալի է. մեծ թվով ղարաբաղցի հայեր լքել են հայրենի բնակավայրերը և հումանիտար ծանր վիճակում են: Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։

617