Տրանսպորտային միջոցներ չունեցողներին համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյան
«Այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների ընդհանուր քանակը 66.500 է, ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը, այս գիշեր այդ թիվը շարունակել է աճել: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 24-ին և 25-ին, հանրագումարով, տեղահանվել էին ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը 22.800 է եղել, իսկ երեկ՝ 26.600: Այս գիշեր ժամը 00:00-ից մինչև առավոտյան ժամը 10:00-ն տեղահանվածների քանակը կազմել է 8100 և այդ անձանց քանակը չի նվազում, այսինքն՝ ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը»,- կառավարության նիստի ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
28 Սեպտեմբեր, 2023 15:40
566
Իսրայելի կառավարությունը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին
28 Հունիս, 2026 14:24
Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի․ նախագիծ
22 Հունիս, 2026 19:59
Անապահովության գնահատման նոր համակարգը հուլիսի 1-ից կգործի հանրապետության ողջ տարածքում․ Թորոսյան (տեսանյութ)
11 Հունիս, 2026 12:45