ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդի իր «X»-ի էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ ՄԱԿ ավտոշարասյուները մարդասիրական օգնության նոր բեռներով արդեն ճանապարհին են։

«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար փախստական: Նրանց թիվը ավելանում է ժամ առ ժամ: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյուները մարդասիրական օգնության նոր բեռներով արդեն ճանապարհին են։ Մենք պատրաստ ենք մոբիլիզացնել լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- ասվում է գրառման մեջ։ 

991