Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

« Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի:

Այնպես որ պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:

ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ…»,-նշել է նա։

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այս...

Опубликовано Artak Beglaryan Понедельник, 26 октября 2020 г.
312