Խորհրդարանական ընդդիմությունը մեզ մեղադրում է նրա մեջ, որ մենք մեղավորներ ենք փնտրում, բայց մենք մեղավորներ չենք փնտրում, այլ փաստերն ենք արձանագրում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Իսկ փաստն այն է, թե ճակատագրի հեգնանքն է, թե ինչն է, որտեղ պետականության կորուստ, որտեղ կապիտուլյացիա, որտեղ զենքը թուրքերի առաջ դնել՝ այնտեղ Դաշնակցությունը կա. 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիր, 2023 թվական՝ Ղարաբաղի պետականության կորուստ»,- ասաց նա և նշեց, որ այդ բոլոր դեպքերում Դաշնակցությունն իր ներկայությունը ապահովել է:

«Հարց եմ տալիս, որ ձեր գործողությունների, ձեր քյալագոզությունների հետևանքով տարաք միլիարդավոր դոլարների զենքը նվիրաբերեցիք Ադրբեջանին, այդքան գո՞հ եք: Չե՞ք ամաչում ձեր քյալագոզություններից:  Իրականում թող չստեղծվի տպավորություն, որ սրա միակ մեղավորը Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցությունն են, սրա մեղավորն է նաև Սերժ Սարգսյանը՝ իր փոքրիկ՝ երկու-երեք հոգանոց խմբակով, և իհարկե Ղարաբաղի որոշ իշխանավորներ»,- ասաց նա:

 

462