Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Քիչ առաջ իմացա, որ Ազգային ժողովն ընդունել է օրենք ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանց գույքն օգտագործելու կարգի մասին:

Ես կամովին, հենց այս պահից, իմ ընտանիքի Ջիփը նվիրում եմ իմ մեծ ընտանիքին՝ Հայաստանին: Մեքենան վերցնելու համար կարող եք կապվել՝ 091 42 64 35 կամ այցելել Դավիթ Մալյան նրբ., 3 շենք, բն 56:

Սա այն մեքենան է, որը ես վարում եմ, երբ ՍիվիլՆեթի ռեպորտաժներն եմ պատրաստում:



Հ. Գ. Իմ այս մեքնենան 2005 թ. արտադրության է, բենզին, շարժիչը՝ 3 լիտր, Միցուբիշի Պաջերո: Գնել եմ երկու տարի առաջ՝ 8.000 դոլարով: Այդ գումարը ես վաստակել եմ ԱՄՆ-ի և Եվրոպայի 20 քաղաքներում Արցախյան հակամարտության մասին դասախոսությունների ընթացքում իմ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ և ՀԱՅԵՐՆ ու ԹՈՒՐՔԵՐԸ գրքերի վաճառքից ստացված գումարով»:

Իմ ընտանիքի մեքենան՝ իմ պետությանը

Քիչ առաջ իմացա, որ Ազգային ժողովն ընդունել է օրենք ռազմական դրության ժամանակ...

Опубликовано Tatul Hakobyan Вторник, 27 октября 2020 г.

2780