
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանից լրացուցիչ ժամանակը վերացնելու նախագիծը, գրում է Bild-ը:
Մայիսի 30-ին Մյունխենում ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկվելու է դիմակայություններում հավասար հաշվի դեպքում լրացուցիչ ժամանակի փոխարեն հաղթողին միանգամից 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում որոշելու հարցը: 2-րդ փոփոխությունը կարող է լինել այն, որ լիգայի փուլում առաջին 8 տեղը զբաղեցրած թիմերը մինչև կիսաեզրափակիչ պատասխան խաղերն անցկացնեն տանը՝ որպես առավելություն: Այս մրցաշրջանում տանը պատասխան խաղն անցկացնելու առավելությունը լավագույն 8 թիմերին տրվում էր միայն 1/8 եզրափակչում, մյուս փուլերի համար անցկացվում էր առանձին վիճակահանություն:
Եվ 3-րդ փոփոխությունը, որ նախատեսում է ՈւԵՖԱ-ն՝ նույն երկրի թիմերի հանդիպումը միմյանց միջև բացառելն է մինչև քառորդ եզրափակիչ, ինչպես նախկին ձևաչափում էր: Ընթացիկ մրցաշրջանում օրինակ, անցումային 1/8-ում ու 1/8 եզրափակչում հանդիպեցին ՊՍԺ-ն ու «Բրեստը», «Ռեալն» ու «Աթլետիկոն» և «Բավարիան» ու «Բայերը»: