«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասը և տավղահար Քսավիեր դե Մեստղը: Նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ռոլանդո Վիլլասը և Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Ռոլանդո Վիլլասն իր սերնդի ամենապահանջված կատարողներից է և այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ:

 

405