ՀԱՄԱՍ-ի զինյալներն ազատ են արձակել երկու պատանդների
Ահաբեկչական խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել հոկտեմբերի 7-ից գերության մեջ գտնվող երկու պատանդների՝ «մարդասիրական նկատառումներով»:
Իսրայելական 12-րդ ալիքը հաստատում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ պատանդներին նախ կտեղափոխեն Եգիպտոս, ապա՝ Իսրայել։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, պատանդները՝ մայր ու դուստր են՝ հանձնվել են Միջազգային Կարմիր Խաչին։
Reuters-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ԱՄՆ երկու քաղաքացու։ Ազատ արձակման փաստը գործակալությանը հաստատել է Կատարի ներկայացուցիչը, որի միջնորդությամբ պատանդներն ազատ են արձակվել։
Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ ազատ արձակված պատանդները ԱՄՆ քաղաքացիներ են և նշել են նրանց անունները՝ Յեհուդիտ Ռաանան և Նատալի Ռաանան:
21 Հոկտեմբեր, 2023 03:34
867
Եգիպտոսում ավարտվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները
23 Փետրվար, 2024 15:31
Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժերի հրամանատարը
19 Հոկտեմբեր, 2023 22:20
ԵՄ-ն դատապարտել Է ՀԱՄԱՍ-ի գործողությունները
16 Հոկտեմբեր, 2023 03:50
«Վագներ» -ի զինյալները իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ
25 Հունիս, 2023 02:18
Զինյալները Ղազախստանից կարող են ՀԱՊԿ երկրներ ներթափանցել
10 Հունվար, 2022 19:26
Աֆղանստանում զինյալների հարձակմանը զոհ է գնացել հարսանեկան արարողության հինգ մասնակից
12 Հունիս, 2021 15:49