«Հոկտեմբերի 27»-ի բացահայտման խնդիրը հիմնականում ԱԱԾ դաշտում է». Արամ Սարգսյան
1999թ․ հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ այս գործից անջատված մասով նախորդ տարի հարցաքննվել է․
«Մի ամսվա մեջ երկու անգամ են կանչել, բավական հոգնեցուցիչ ու երկար հարցաքննություն էր։ Դրանից հետո չեն կանչել, որովհետև գործի հետ կապված նոր բան իմ ասելիքում չկար, առավել ևս, որ կային իմ հին ցուցմունքները։ Ես կարծում եմ՝ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման խնդիրը ԱԱԾ դաշտում է։ Կարծում եմ՝ այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ, հաստատել կամ հերքել, թե կա՞ այդպիսին, թե՞ ոչ։ Քանի դա ոչ հաստատված, ոչ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ, իսկ «Հոկտեմբերի 27-ը»՝ չբացահայտված»,- ասել է նա։
27 Հոկտեմբեր, 2023 18:01
638
Զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով
11 Հոկտեմբեր, 2026 15:01
Արամ Ասրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա մագիստրոսի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում
01 Հոկտեմբեր, 2026 15:26
Արամ Շահինյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
21 Սեպտեմբեր, 2026 17:00
ՔՊ-ն Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից
06 Հոկտեմբեր, 2026 21:39
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը
02 Սեպտեմբեր, 2026 20:12
Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան
26 Օգոստոս, 2026 23:21