Արցախում իրականացվող տնտեսական ամենախոշոր պրոյեկտը լինելու է Սարսանգի ջրերի տեղափոխումը նոր խողովակաշար:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած կառավարության նիստին ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ նախկինում ծրագրով նախատեսվում էր Սարսանգի ջրերի տեղափոխումը աջափնյա ջրանցք: Ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրվել է: Նախագահը նշել է, որ ջրային ռեսուրսները հասանելի են դառնալու Բերդաշենի ենթաշրջանի հողօգտագործողների համար: Ընդհանուր առմամբ, ծրագրով նախատեսվում է Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում ունենալ առնվազն 30 հազար հեկտար ինքնահոս տարբերակով կանոնավոր ոռոգվող տարածք ոչ միայն ներքևում, այլև ջրանցքից վերև գտնվող հատվածում:

 

«Սարսանգի ջրերի տեղափոխումը հնարավորություն է տալու, որպեսզի Խաչենի ջրամբարը միշտ լինի ամբողջությամբ լցված: Ծրագիրը կիրականացվի ռեկորդային ժամկետում՝ 1 տարի 6 ամսում: Ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ-ում խողովակ արտադրող ընկերությունների հետ»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

907