Օբամայի վարչակազմից հետո առաջին անգամ Չինաստանը և ԱՄՆ-ն կանցկացնեն սպառազինությունների վերահսկման բանակցություն
Չինաստանը և Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում խորհրդակցություններ կանցկացնեն սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում խորհրդակցություններ կանցկացնեն սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ»,- ասել է Վան Վենբինը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները մտադիր են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում բանակցություններ վարել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից հետո առաջին անգամ։
02 Նոյեմբեր, 2023 16:42
684
Թրամփն ասել է, որ ինքն ու Օբաման հավանում են միմյանց
10 Հունվար, 2025 16:51
Օբաման հայտարարել է, որ Հարիսն ավելի քան պատրաստ է դառնալ նախագահ
15 Հոկտեմբեր, 2024 17:09
Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողը և կարգավիճակը. Օբամա
11 Հոկտեմբեր, 2024 19:27
Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան մի շարք ապրանքների վրա
04 Փետրվար, 2025 12:15
Չինաստանի դեմ նոր քայլեր կձեռնարկվեն, եթե շարունակի «խաբել և գողանալ»․ Ռուբիո
04 Փետրվար, 2025 11:56
Չինաստանը Պենտագոնից 10 անգամ ավելի մեծ ռազմական հրամանատարական կենտրոն կկառուցի. FT
31 Հունվար, 2025 12:53