Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Փիթսբուրգում իր ելույթում քննադատել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ 
«Ոչ մի նշան չկա, որ այս մարդն իրենից բացի մտածում է ուրիշի մասին: Նա 78-ամյա միլիարդատեր է, որը չի դադարում նվնվալ իր խնդիրների մասին այն պահից ի վեր, ինչ 9 տարի առաջ իջավ ոսկե շարժասանդուղքով»,- ասել է Օբաման։
Նա նկատի է ունեցել 2015 թվականը, երբ Թրամփն առաջին անգամ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին և Նյու Յորքի իր Trump Tower աշտարակում՝ ոսկեգույն շարժասանդուղքով իջնելով հանրության մոտ։
«Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողն ու կարգավիճակը։ Նա չի մտածում ձեր մասին»,- հավելել է Օբաման։

Նա նաև քննադատել է սևամորթ տղամարդկանց՝ նշելով, որ նրանք անընդհատ արդարացումներ են փնտրում նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին չքվեարկելու համար։

«Սա ինձ ստիպում է մտածել այն մասին, որ դուք պարզապես չեք կարող պատկերացնել կնոջը՝ որպես նախագահ»,- դժգոհել է Օբաման:

 

478