Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով առաջարկել է իր անունով վերանվանել Վաշինգտոնի կենտրոնում՝ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի դիմաց գտնվող արտացոլող ավազանը։
«Ուրախ եմ հայտարարել Լինքոլնի հուշահամալիրի արտացոլող ավազանի վերանորոգումից հետո պաշտոնական բացման մասին։ Այժմ մենք լրջորեն մտածում ենք այն Թրամփի արտացոլող ավազան վերանվանելու մասին։ Այդ մասին կհայտարարենք վաղը։ Վստահ եմ՝ [ներքին գործերի նախարար] Դուգլաս Բերգումը բավական կզվարճանա»,- հուշահամալիրի մոտ իր ելույթի սկզբում հայտարարել է Թրամփը։
«Ես պարզապես կատակում եմ»,- շտապ հավելել է նա՝ լրագրողներին խնդրելով լրատվամիջոցներով չհաղորդել հնարավոր վերանվանման մասին։
«Նրանք այդ խոսքերը կկտրեն համատեքստից և կասեն, թե նա փոխում է անվանումը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։