Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ և պետք է հասկանալ՝ «եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին։

«Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է»,- նշել է Գրեմը։

Իր հերթին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «ցանկանում է ազատ լինել» և արժանի է «լսելի լենելուն»։ Այսպես է նա մեկնաբանել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը Fox News-ի եթերում։

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ իրանական ռիալի նկատմամբ կտրուկ նվազման ֆոնին: 

414