Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շուտով կավարտվի. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Թրամփի՝ առճակատումը կարող է ավարտվել ցանկացած պահի՝ հենց որ նա որոշի։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հաղթող դուրս կգա այդ հակամարտությունից։

«Ինձ հարցրին, թե երբ կավարտվի Իրանի հետ պատերազմը, և ես պատասխանեցի` երբ ես կամենամ։ Դա շատ արագ տեղի կունենա։ Բայց մենք պետք է այն հասցնենք պատշաճ ավարտի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Իրանին երբեք չպետք է թույլ տալ միջուկային զենք ունենալ։

Բացի այդ, Թրամփը ԱՄՆ-ի հետ պատերազմ սկսելու պատասխանատվությունը դրել է Իրանի վրա։ Նա պնդել է, որ Թեհրանին մնացել էր երկու շաբաթ միջուկային հրթիռ ստեղծելու համար, ինչը Վաշինգտոնին այլ ընտրություն չէր թողնում։

72