Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ նպատակ ունենալով վերսկսել խաղաղ բանակցությունները և կանխել նոր ռազմական գործողության մեկնարկը միջանկյալ ընտրություններից հետո։
«Վենսը նամակ է ուղարկել Մոհսեն Ռեզայիին. նամակն ուղարկվել է Թրամփի հանձնարարությամբ: Վենսը փորձում է հող նախապատրաստել՝ պարզելու, թե արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են գտնել բավարար ընդհանուր եզրեր՝ համոզելու Թրամփին չտալ վերջնական հրաման՝ առաջիկա շաբաթներին Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնելու համար»,- գրում է պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ ուղերձը և դրան հաջորդած շփումները կոնկրետ խաղաղ առաջարկներ չեն պարունակել, այլ կենտրոնացած են եղել խորհրդակցությունների վերսկսման համար շրջանակային պայմանների ստեղծման վրա։