Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի շրջանակում՝ Հայաստանի տաղավարում, մեկնարկել է Երևանի՝ տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցների (OECM) համաշխարհային գործողությունների հարթակը՝ Հայաստանի նախագահության առանցքային նախաձեռնություններից մեկը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը՝ մինչև 2030 թվականը սահմանված համաշխարհային նպատակներին հասնելու համար։
Նախարարի խոսքով՝ հարթակի միջոցով կնպաստեն փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանն ու տեխնիկական աջակցության տրամադրմանը՝ աջակցելով երկրներին բացահայտելու և գնահատելու պահպանության արդյունավետ միջոցները։
Նախաձեռնությունն առաջ է մղվում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) հետ համագործակցությամբ։
Համբարձում Մաթևոսյանը շահագրգիռ երկրներին և գործընկերներին հրավիրել է միանալու նախաձեռնությանը՝ կենսաբազմազանության պահպանության հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով։