Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։.

Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։

Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին  ասել է The Sun պարբերականին տված հարցազրույցում։

Սկզբնապես բանակցությունները նախատեսված էին հաջորդ ամսվա վերջին, սակայն, ըստ պետության ղեկավարի, հանդիպումը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 10-ին։

Նախագահը նշել է, որ Կիևը ցանկանում է, որ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ, և առաջարկել էր հանդիպումն անցկացնել այս կիրակի, սակայն որոշել է սպասել, մինչև ԱՄՆ-ում ավարտվի քվեարկության գործընթացը։

Ակնկալվում է, որ Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը։ 

81