Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Կարծում եմ՝  Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում հսկայական առաջընթաց ենք գրանցում։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա»,- հայտարարել է Թրամփը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում՝ Տեխաս նահանգից վերադառնալուց հետո, լրագրողների հետ զրույցում։

Հստակեցնող հարցին, թե ում հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ»։

76