Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի ռեժիմը։

«Ուկրաինան և Ռուսաստանը պահպանում են Օլեշկիում հրադադարի մասին համաձայնությունը։ Երկու երկրներն էլ կատարում են մարդասիրական առաքելության շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունները»,- գրել է ԱՄՆ առաջին տիկինը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է՝ ընդգրկելով քաղաքի սահմաններից դուրս գտնվող տարածքներ, իսկ հրադադարի ժամկետը երկու օրով ավելացվել է։

 

82