Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հանդիպմանը Բարտոշ Գրուշեցկին ներկայացրել է Լեհաստանի մաքսային և հարկային համակարգերի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները և զարգացման հիմնական ուղղությունները։

Քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման և հնարավոր աջակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։

Կողմերն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև մասնագիտական երկխոսության շարունակականության ապահովման, լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։

87