Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելում երեքշաբթի անցկացված խորհրդարանական ընտրություններն, ըստ առաջատար հեռուստաալիքների անցկացրած էքզիթփոլերի, փաստացի փակուղային իրավիճակ են ստեղծել։

Ո՛չ վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ իր «Լիքուդ» կուսակցությամբ, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը, որը գլխավորում է «Յաշար» կուսակցությունը, բավարար ձայներ չեն ստանում 120 տեղանոց Քնեսեթում բացարձակ մեծամասնություն ապահովելու համար։

Նեթանյահուի գլխավորած քաղաքական դաշինքը ստանում է 55 մանդատ, իսկ նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ 50 մանդատ, հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Քնեսեթում ներկայացված կլինեն նաև մի շարք քաղաքական ուժեր, որոնք դեռ չեն միացել ո՛չ Նեթանյահուի դաշինքին, ո՛չ էլ նրա մրցակիցներին։ Արաբական կուսակցությունները գրանցում են աննախադեպ բարձր արդյունքներ, նախնական արդյունքներով նրանց բաժին է ընկնում 15 մանդատ։

Նրանց դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ ապագա կառավարական կոալիցիայի ձևավորման բանակցություններում. գրում է The Times of Israel-ը։

Քվեարկության նախնական արդյունքները կարող են հրապարակվել չորեքշաբթի, իսկ պաշտոնական արդյունքների հրապարակումը նախատեսված է նոյեմբերի սկզբին։

Նշվում է, որ այս ընտրություններում գրանցվել է 1973 թվականից ի վեր մասնակցության ամենաբարձր ցուցանիշը։ Ընտրատեղամասերի մոտ երկար հերթեր են գոյացել։ Տեղական ժամանակով ժամը 20։00-ի դրությամբ՝ ընտրողների մասնակցությունը երկրի ամբողջ տարածքում կազմել է 74,3 տոկոս։ 

 

113