Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ որպես ոլորտային համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հիմք։
Կողմերն անդրադարձել են նաև COP17-ի նախարարական բանակցությունների շրջանակում փոխգործակցությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերին։
Այս համատեքստում նախարարը կարևորել է խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ ընդգծելով վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքի նշանակությունը։
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի համար այս ուղղությունն առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով երկրում ընձառյուծի պահպանության և դրա պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը։




+2