Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Ռուսաստանն այս պահին ամերիկյան ընկերությունների, մասնավորապես՝ Chevron-ի և ExxonMobil-ի հետ բանակցություններ չի վարում՝ ռուսական նավթագազային նախագծերին վերադառնալու հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Գիտեք՝ մեր դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք բաց ենք օտարերկրյա գործընկերների և ներդրումների համար։ Իսկ նրանք կվերադառնան, թե ոչ, առաջին հերթին կախված է իրենցից։ Այս պահին նման բանակցություններ չկան»,- ասել է նա։

Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի գործարքի կնքման մասին։ Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, իսկ ևս 500 հազար տոննա վառելիք կուղղվի միջազգային շուկաներ։

76