Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մինչև 2030 թվականը Չինաստանին բաժին կընկնի Ռուսաստանի գազի ընդհանուր արտահանման ավելի քան 60%-ը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Արևելյան տնտեսական ֆորումում։
Երկու երկրների համատեղ գազամատակարարման նախագծերի շարքում Ալեքսանդր Նովակը թվարկել է գործող «Սիբիրի ուժը» գազատարը, ինչպես նաև Հեռավոր Արևելքի երթուղին և «Սիբիրի ուժը 2»-ը։ Նա նշել է չինական կորպորացիաների մասնակցությունը Արկտիկայում ռուսական խոշոր նախագծերին, այդ թվում՝ հեղուկացված բնական գազին։
Նովակը նաև նշել է՝ տարվա առաջին յոթ ամիսներին Չինաստանի ներմուծման մեջ ռուսական հում նավթի բաժինը կազմել է 25%։ Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը հայտնել է, որ այս ժամանակահատվածում Ռուսաստանից մատակարարումները կազմել են 66,43 միլիոն տոննա։