Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալը» ակումբի պաշտոնական կայքում ներողություն է խնդրել Չինաստանի ժողովրդից՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մաո Ցզեդունի մասին կատակի համար։

««Ռեալը» ներողություն է խնդրում Չինաստանի ժողովրդից մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի վերջին հայտարարությունների հետևանքով հնարավոր անհարմարությունների համար։ Մեր ակումբը խորապես հարգում է Չինաստանը, նրա պատմությունը, մշակույթն ու քաղաքացիներին, ինչպես նաև «Ռեալի» միլիոնավոր չինացի երկրպագուներին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Միջադեպի պատճառ է դարձել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում Մբապեն ամենազվարճալի մեմն է անվանել այն պատկերը, որտեղ իր դեմքը տեղադրված է իր իսկ խոսքով «ինչ-որ տղայի՝ կարծես չինացի բռնապետի» լուսանկարի վրա։ Ենթադրվում է, որ խոսքը կարող է լինել Մաո Ցզեդունի մասին։

Դեպքից կարճ ժամանակ անց չինական Dongpeng և Mengniu ընկերությունները խզել են գովազդային պայմանագրերը ֆուտբոլիստի հետ՝ նշելով ազգային զգացմունքները վիրավորող գործողությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության մասին։ Ավելի ուշ Մբապեն ներողություն է խնդրել չինացի երկրպագուներից։

171