Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը մերժել է Կատարի առաջարկները միջուկային հարցի վերաբերյալ, որոնք ներկայացվել էին որպես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությանը վերջ դնելուն ուղղված նախաձեռնության մաս։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մենք ստացանք միայն անընդունելի գաղափարների մի ցանկ։ Մենք ոչ մի զիջման չենք գնա միջուկային հարցում»,- ասել է նա։

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը նշել էր, որ Կատարը Իրանին առաջարկել է կարգավորման նոր ծրագիր։ Նախաձեռնությունը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին Թեհրան կատարած այցի ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը նախատեսում էր, որ յոթ օրվա ընթացքում Թեհրանն ու Վաշինգտոնը քայլեր կձեռնարկեն՝ ուղղված միմյանց մտահոգությունների փարատմանը։ Համաձայնության դեպքում այդ պայմանավորվածությունների իրականացումը կարող էր սկսվել արդեն հաջորդ շաբաթ։

 

79