Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կատարի միջնորդները Իրանին ներկայացրել են տարածաշրջանում հակամարտության լարվածության թուլացմանն ուղղված համաձայնագրի նոր նախագիծ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը Թեհրանին է փոխանցվել հոկտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, և Իրանը ներկայում ուսումնասիրում է առաջարկը։

Համաձայնագրի նախագիծը նախատեսում է յոթօրյա գործողությունների ծրագիր, որի շրջանակում կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն «վստահության ամրապնդման» ուղղությամբ։ Ակնկալվում է, որ Իրանը պատասխանը կտա մինչև շաբաթվա վերջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախագիծը նախատեսում է նաև մի շարք երկրների մասնակցությունը՝ որպես երաշխավորներ։

59