Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր եռակողմ բանակցությունները պարտադիր չէ, որ անցկացվեն դեմ առ դեմ, սակայն վստահեցրել է, որ դրանք տեղի կունենան մոտ ապագայում։

«Ես կասեի, որ հանդիպում կլինի։ Նրանք ցանկանում են հանդիպում անցկացնել, այնպես որ՝ կտեսնենք։ Հավանաբար, մեզ կհաջողվի դա կազմակերպել։ Պարտադիր չէ, որ դա հանդիպման ձևաչափով լինի, կարելի է նաև այլ կերպ։ Բայց ես կասեի, որ դա տեղի կունենա բավականին շուտ»,-  լրագրողներին ասել է Թրամփը։

79