Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն։

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ որդին պարբերաբար բռնության է ենթարկել մորը, իսկ սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին և մարմնի տարբեր հատվածներին։ Հաջորդ օրը կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Գործով կան նաև ականատեսներ։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և որդուն կալանավորել երկու ամսով։ Նա տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ։

65