Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կիրականացնի Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման աշխատանքները և այդ հարցով բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Կազմը՝ այստեղ:

118