Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:
Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի: