Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (The Swedish International Development Cooperation Agency – Sida) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Երկկողմ համագործակցության շրջանակում մեկնարկել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է խթանել հարկային կարգապահությունը և նպաստել արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։

Շվեդ փորձագետների այցի շրջանակում արդեն սկսվել են աշխատանքները հարկ վճարողների սպասարկման, հաղորդակցության, ինչպես նաև տեղեկատվության ավտոմատ փոխանակման ուղղություններով։

Համագործակցության արդյունքում նախատեսվում է բարելավել հարկ վճարողների սպասարկման որակը, պարզեցնել վարչարարական ընթացակարգերը, զարգացնել հաղորդակցության և հետադարձ կապի մեխանիզմները, ինչպես նաև կատարելագործել էլեկտրոնային ծառայությունները՝ ապահովելով դրանց հասանելիությունը և օգտագործման հարմարավետությունը։

68