Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի գործող պատգամավոր, երկրի նախկին արտգործնախարար (2005-2010 թթ.) Մանուչեհր Մոթաքին Եվրոպային նախազգուշացրել է Թեհրանի դեմ պատերազմին մասնակցելու հետևանքների մասին։

Պատգամավորը Արևմուտքի երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Իտալիային և Պորտուգալիային, մեղադրել է իրենց ռազմական բազաներն ամերիկյան կործանիչներին տրամադրելու համար։ Նրա խոսքով՝ այդ կործանիչներն օգտագործվել են Իրանի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։

Նա ԱՄՆ-ին աջակցած երկրներից պահանջել է ներողություն խնդրել Իրանի ժողովրդից՝ նշելով, որ Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա։

76