Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ խորհրդակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Մենք մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ։ Մոտ մեկ ժամ առաջ այդ հարցը քննարկել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է նա։

«Անկասկած, որոշակի առաջընթացի ենք հասել։ Կտեսնենք՝ արդյոք կհաջողվի ավելիին հասնել»,- հավելել է Վենսը։

Նրա խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ նախագահ Թրամփը բավական լավատեսորեն են տրամադրված բանակցությունների միջոցով կարգավորման հեռանկարների հարցում և շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։

 

73