Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 900 հակ կուտակած անասնակեր:
06 Նոյեմբեր, 2023 01:37
766
Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում մարտական գործողությունների սահմանափակում․ Պեսկով
26 Հոկտեմբեր, 2026 14:16
ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «270-ը՝ 270-ի դիմաց» ձևաչափով
23 Հոկտեմբեր, 2026 15:39
Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է ավարտին. Թրամփ
23 Հոկտեմբեր, 2026 10:30