Անչափահասների շրջանում Էներգետիկ ըմպելիքների վաճառքի, դրա հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցս ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին` ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 6-ի համատեղ նիստում,` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ընթացքում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ երեխաների առողջությունը, ճիշտ վաքագիծ, սովորություններ ձևավորելը կարևոր ուղղություն է և ասաց, որ այդ հարցում միասին կհամագործակցեն: Նա կարևորեց վերահսկողության ուժեղացումը:
«Եթե էներգետիկի մասով չունենք այս պահին կարգավորոում, ապա ծխախոտի և ալկոհոլի մասով ունենք կարգավորումներ և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ, ալկոհոլ վաճառելը»,-ասաց նախարարը: